05.12.2017 14:26

Նալբանդյանը մեկնում է Վիեննա՝ Մամեդյարովին հանդիպելու

Նալբանդյանը մեկնում է Վիեննա՝ Մամեդյարովին հանդիպելու

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-ին կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։

 Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Նալբանդյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ, իսկ դեկտեմբերի 6-ին հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը։