05.12.2017 14:44

Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Եթե ԱՄՆ-ը Իսրայելի մայրաքաղաք ճանաչի Երուսաղեմը, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան խզի դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի, թե արդյո՞ք Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում Երուսաղեմը: Պաղեստինյան կողմը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ դա կսրի արաբա-իսրայելական հակամարտությունը և կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում:

«Երուսաղեմը կարմիր գիծ է մուսուլմանների համար: Նման որոշումը ծանր հարված կլինի ողջ մարդկությանը: Ամերիկան ուրիշ խնդիր չունի՞, միայն այդ մե՞կն է մնացել: Մենք կպայքարենք մինչև վերջ: Կարող է բանը հասնել մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուն: Ես մեկ անգամ էլ եմ նախազգուշացնում Ամերիկային, որ նա այնպիսի քայլեր չանի, որոնք ավելի կսրեն հակամարտությունը տարածաշրջանում»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող Արդարության և զարգացման կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:

Նա հավելել է, որ եթե Երուսաղեմը հայտարարվի Իսրայելի մայրաքաղաքը, ապա «առաջիկա 5-10 օրվա ընթացքում Իսլամական համագործակցության կազմակերպության առաջնորդները կհավաքվեն Ստամբուլում և ոտքի կհանեն մուսուլմանական ողջ աշխարհը»:

Փոխանցում է ria.ru-ն: