05.12.2017 14:57

Անցյալից նամակ՝ Քրիստոսի արձանի մեջ

Անցյալից նամակ՝ Քրիստոսի արձանի մեջ

Իսպանացի ռեստավրատորները 18-րդ դարի Քրիստոսի արձանի վերանորոգման ժամանակ «անցյալից եկած» նամակ են հայտնաբերել: Պատմական փաստաթղթի հեղինակը Բուրգո դե Օսմա վանքի քահանա Խոակին Մինգուեսն է: Նամակում տեղեկություններ են այն ժամանակվա քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի մասին:

Փայտե արձանը պատկանում է Սոտիլյո դե լա Ռիբերայում գտնվող Սանտա Աջենդա եկեղեցուն: Նամակները հայտնաբերվել են այն ժամանակ, երբ ռեստավրատորները բացել են արձանի հետնամասի մի հատվածը: Տեքստը գրվել է 1777 թվականին: Պատմաբանների կարծիքով, հոգեւորականը միտումնավոր է թաքցրել այդ նամակը, որպեսզի առնվազն մի քանի դար չհայտնաբերվի:

Տեքստում հիշատակվում է նաեւ արձանի հեղինակը՝ քանդակագործ Մանուել Բալը:

Դրանից բացի, փաստաթուղթը պատմում է Արանդա տարածաշրջանի կենցաղի, այնտեղ աճեցվող գյուղատնտեսական մթերքների եւ գինիների մասին: Նաեւ խոսվում է ժամանցի տարածված ձեւերի՝ թղթախաղ եւ գնդակ, ինչպես նաեւ հիվանդությունների մասին՝ տիֆ եւ մալարիա:

Փոխանցում է lenta.ru-ն: