05.12.2017 15:10

Գեներալ Բաղմանյանը Վիգեն Սարգսյանի հորդորով զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել

Գեներալ Բաղմանյանը Վիգեն Սարգսյանի հորդորով զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այսօր լրագրողներին ասել է ինքը՝ Սարգսյանը:

Նա նշել է, որ ինքը հավանություն է տվել, եւ այժմ տվյալ հարցով որոշում պետք է կայացնի Սերժ Սարգսյանը: