05.12.2017 16:00

Կողմնակիցները ազատեցին Սահակաշվիլիին. Ուղիղ

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները ջարդել են ոստիկանական միկրոավտոբուսի դուռն ու ազատ արձակել ձերբակալված Սահակաշվիլիին: Նշվում է, որ ակտիվիստները նաեւ ջարդել են մեքենայի ապակիները: Այդ ընթացքում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել:

Մեքենայից դուրս գալուց հետո Սահակաշավիլին ելույթ է ունեցել հավաքված բազմության առաջ՝  հայտարարելով, թե անհրաժեշտ է ազատվել ուկրաինական իշխանություններից, եւ որ ինքը պատրաստ է նաեւ իր կյանքը զոհել:

Այժմ Սահակաշվիլին ու իր կողմնակիցները շարժվում են դեպի Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը: Հաղորդվում է, որ Կիեւի կենտրոնում ակտիվիստներից ոմանք արդեն բարիկադներ են կառուցել:

Փոխանցում է Газета.Ru-ն: