05.12.2017 16:17

Իսպանիայի դատարանը չեղարկել է Կառլես Պուչդեմոնի ձերբակալման օրդերը

Իսպանիայի դատարանը չեղարկել է Կառլես Պուչդեմոնի ձերբակալման օրդերը

Իսպանիայի գերագույն դատարանը չեղարկել է Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի ձերբակալության օրդերը, որը գործում էր Եվրամիության տարածքում: Քաղաքական գործիչը գտնվում է Բելգիայում, հայրենիքում նրան, նախկինի պես, քրեական հետապնդում է սպասվում Կատալոնիայի անկախության հանրաքվեն կազմակերպելու համար:

Այսպիսով, Պուչդեմոնը և Կատալոնիայի կառավարչության նախկին չորս նախարարներ այլևս միջազգային հետախուզման մեջ չեն: Ինչպես պարզաբանել է Իսպանիայի գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լարենոն, հայրենիքում քաղաքական գործիչներին, նախկինի նման, քրեական հետապնդում է սպասվում անջատականության և օրինական կառավարությանը չենթարկվելու մեղադրանքներով: Իսպանիայի տարածքում Պուչդեմոնի ձերբակալության օրդերը մնում է ուժի մեջ:

Լարենոյի խոսով՝ ԵՄ տարածքում ձերբակալման օրդերը չեղարկվել է, քանի որ Պուչդեմոնը և նրա զինակիցները հստակ մտադրություն ունեն մինչև դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունները վերադառնալ Իսպանիա:

Փոխանցում է BBC-ն: