06.12.2017 09:15

«Ման. Յունայթեդ»-ը հետաքրքրված է Ա Սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկի ծառայություններով

«Ման. Յունայթեդ»-ը հետաքրքրված է Ա Սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկի ծառայություններով

Իտալական «Լացիո»-ի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ Սավիչը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով, «կարմիր սատանաներ»-ը «Լացիո» - «Սամպդորիա» հանդիպման ժամանակ հետևել են սերբ կիսապաշտպանի գործողություններին:

Հաղորդվում է, որ հռոմեական ակումբը Սավիչին պատրաստ է բաց թողնել նվազագույնը 80 միլիոն եվրոյի դիմաց: