06.12.2017 09:29

Diario Gol. Դե Խեան պայման է դրել «Ռեալ»-ի առաջ

Diario Gol. Դե Խեան պայման է դրել «Ռեալ»-ի առաջ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան իր պայմանն է թելադրել Մադրիդի «Ռեալ»-ին, որը հետաքրքրված է իսպանացու ծառայություններով: Այս մասին հայտնում է Diario Gol-ը:

Աղբյուրի տեղեկություններով, 27-ամյա դարպասապահը «սերուցքայիններ»-ին հայտնել է, որ ցանկանում է 12 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ ստանալ: Այդքան «Ռեալ»-ում վաստակում են թիմի ավագ Սերխիո Ռամոսն ու Գարեթ Բեյլը:

Այսպիսով, եթե Դե Խեան լքի Մանչեսթերն ու տեղափոխվի Մադրիդ, ապա կդառնա թիմի 2-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Ավելի բարձր աշխատավարձ «Ռեալ»-ում վաստակում է միայն Կրիշտիանու Ռոնալդուն: