06.12.2017 09:45

Marca. Մեսսին մերժել է եվրոպական գրանդի գերշահավետ առաջարկը

Marca. Մեսսին մերժել է եվրոպական գրանդի գերշահավետ առաջարկը

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ամռանը կարող էր տեղափոխվել անգլիական Պրեմիեր Լիգա: Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով, «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրն ամռանը «Մանչեսթեր Սիթի»-ից առաջարկ է ստացել: «Քաղաքաբնակներ»-ը պատրաստ են եղել Մեսսիին վճարել 100 միլիոն եվրոյի չափով մեկանգամյա բոնուս և 50 միլիոն եվրո աշխատավարձ յուրաքանչյուր մրցաշրջանի համար:

Այնուամենայնիվ, արգենտինացին մերժել է գերշահավետ առաջարկը և երկարաձգել «Բարսելոնա»-ի հետ գործող պայմանագիրը մինչև 2021 թվականը՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: