06.12.2017 10:00

Անգլիական թիմերի վերածնունդը

Անգլիական թիմերի վերածնունդը

Ընթացիկ մրցաշրջանն անգլիական ակումբների վերածննդի մրցաշրջանն է Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում։ Խմբային մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր և անգլիական հինգ թիմն էլ գլխավորում են իրենց խմբերը։

«Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և «Չելսին» արդեն նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգրերը և այս պահին գլխավորում են կամ հաղթել են խմբերում։ Իրենց դիրքերի պահպանման դեպքում, հաջորդ փուլում խաղալու են երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ:

«Լիվերպուլը» գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը և միայն իրադարձությունների անցանկալի զարգացման դեպքում կարող է ընդհանրապես հայտնվել Եվրոպայի Լիգայի խաղարկությունում։ Նույն վիճակում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։

1/8 եզրափակչի կանոնները

Նախևառաջ կանոնների մասին: Խմբերում հաղթող թիմերը հանդիպելու են մյուս խմբերում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ։ Խմբերի հաղթողները երկրորդ խաղը զույգում անցկացնելու են սեփական հարկի տակ։

Երկու սահմանափակում կա։ 1/16 եզրափակչում չեն կարող խաղալ նույն խմբում ընդգրկված թիմերը և չեն կարող միմյանց հանդիպել նույն երկրի ներկայացուցիչները։

1/16 եզրափակչի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 11-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, շվեյցարական Նիոնում։ Առաջին խաղերը կայանալու են 2018 թվականի փետրվարի 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին, պատասխան հանդիպումները` մարտի 6-ին, 7-ին, 13-ին և 14-ին։

Զամբյուղների կազմերն այս պահի դրությամբ

Առաջին զամբյուղ (ակումբի դասակարգման գործակիցը)` Մանչեսթեր Յունայթեդ (14), ՊՍԺ (6), Չելսի (15), Բարսելոնա (3), Լիվերպուլ (32), Մանչեսթեր Սիթի (8), Բեշիկթաշ (28), Տոտենհեմ (21)

Երկրորդ զամբյուղ` Բազել (20), Բավարիա (4), Ռոմա (30), Յուվենտուս (5), Սևիլիա (7), Շախտյոր (16), Պորտու (12), Ռեալ (1)

Մանչեսթեր Յունայթեդ, A խմբի հավանական հաղթող

Հավանական մրցակիցները` Բավարիա, Ռոմա, Յուվենտուս, Սևիլիա, Շախտյոր, Պորտու, Ռեալ

«Տոտենհեմն» «արջի ծառայություն» մատուցեց մյուս բոլոր անգլիական թիմերին հաղթելով «Ռեալին»։ Մրցաշարի գործող չեմպիոնն այն թիմն է, որի հետ «Յունայթեդին» ցանկալի չէ հանդիպել։ Այլ թիմերը, որոնց հետ հաճելի չի լինի հանդիպել այս փուլում` «Բավարիա», «Յուվենտուս» և «Ռոմա»։

Մնում է երեք թիմ, որոնց հետ խաղերում «Յունայթեդի» հնարավորություններն ավելի գերադասելի են։ Դրանք են «Պորտուն», «Սևիլիան» և «Շախտյորը»։ Իսպանական թիմը լավ հնարավորություններ ունի «Լիվերպուլին» շրջանցելու համար և այդ դեպքում Եվրոպայի ուժեղ թիմերի հետ հանդիպման հավանականությունը մեծանում է։

Չելսի, C խմբի հավանական հաղթող

Հավանական մրցակիցները` Բազել, Բավարիա, Յուվենտուս, Սևիլիա, Շախտյոր, Պորտու, Ռեալ

«Ղարաբաղին» հաղթելուց հետո, «Չելսին» գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը և կարող է խուսափել «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի հետ հանդիպումներից։

Երկրորդ զամբյուղում հանգրվանած թիմերի հետ հեշտ չի լինելու։ Ցանկալի չէ խաղալ «Բավարիայի» և «Ռեալի» հետ և լոնդոնյան թիմը հուսով է, որ իրենց հաջորդ մրցակիցը չի լինի«Յուվենտուսը»։

Լիվերպուլ, E խմբի հավանական հաղթող

Հավանական մրցակիցներ` Բազել, Բավարիա, Յուվենտուս, Ռոմա, Շախտյոր, Պորտու, Ռեալ

«Լիվերպուլը» դժվար թե կարողանա հաղթահարել «Բավարիայի», «Յուվենտուսի» և «Ռեալի» արգելքը, բայց կան նաև շատ ավելի լավ տարբերակներ՝ ի դեմս «Բազելի», «Շախտյորի» և «Պորտուի»։

«Լիվերպուլի» համար շատ կարևոր է չպարտվել «Սպարտակին», քանի որ հակառակ դեպքում թիմը կարող է նույնիսկ դուրս չգալ փլեյ-օֆֆ և բավարարվել Եվրոպայի Լիգայով։

Մանչեսթեր Սիթի, F խմբի հաղթող

Հավանական մրցակիցներ` Բազել, Բավարիա, Յուվենտուս, Ռոմա, Սևիլիա, Պորտու, Ռեալ

Ինչպես և մյուս անգլիական թիմերի դեպքում, «Բավարիայի», «Յուվենտուսի» և «Ռեալի» հետ հանդիպումները ցանկալի չեն։ Չնայած, հաշվի առնելով այն խաղը, որն այս պահին ցուցադրում է «Սիթին», թիմը ունենալու հաղթելու բոլոր հնարավորությունները նույնիսկ վերը նշված թիմերի հետ խաղերում։

«Ռոմայի» հետ նույնպես ծանր խաղեր են լինելու, իսկ «Բազելը», «Սևիլիան» և «Պորտուն» չպետք է որ շատ խնդիրներ պատճառեն Պեպ Գվարդիոլայի թիմին։

Տոտենհեմ, H խմբի հաղթող

Հավանական մրցակիցներ` Բազել, Բավարիա, Յուվենտուս, Ռոմա, Սևիլիա, Պորտու, Շախտյոր

«Տոտենհեմի» երկրպագուները պետք է որ գոհ լինեն, որ դժվարացրել են այլ անգլիական ակումբների կյանքը, հաղթելով «Ռեալին»։ Դա նշանակում է, որ գործող չեմպիոնը լինելու է երկրորդ զամբյուղում։

Սակայն «Տոտենհեմը» կարող է հանդիպել «Բավարիային» կամ «Յուվենտուսին»։

«Բազելի» կամ «Պորտուի» հետխաղերում Մաուրիսիո Պոչեինոյի թիմը լինելու է ֆավորիտ, իսկ «Սևիլիան» և «Ռոման» կարող են անհաղթահարելի արգելք դառնալ անգլիացիների համար։