06.12.2017 10:30

Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները

 Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները

Իսպանիայում կայացել է Արքայական գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը,- հայտնում է football-espana.net-ը:

Իսպանական գրանդներից ամենանհարմար մրցակիցը բաժին է հասել «Բարսելոնային», որը մրցելու է «Սելտայի» հետ: «Վալենսիան» խաղալու է Լա լիգայի հետնապահներից մեկի` «Լաս Պալմասի» հետ: 

«Ռեալին», Ատլետիկոյին ու «Սևիլյային» բաժին են հասել ցածր դիվիզիոնները ներկայացնող թիմեր:

Վիճակայանության արդյունքները.

«Ատլետիկո» – «Լեյդա»

«Կադիս» – «Սևիլյա»

«Սելտա» – «Բարսելոնա»

«Ֆորմենտերա» – «Ալավես»

«Լեգանես» – «Վիլյառեալ»

«Նումանսիա» – «Ռեալ Մադրիդ»

«Լաս Պալմաս» – «Վալենսիա»

«Էսպանյոլ» – «Լևանտե»

Առաջին խաղերը կկայանան 2018 թվականի հունվարի 2-4, իսկ պատասխանները` 9-11: