06.12.2017 10:45

Սուարես. Նեյմարը շատ է սիրում «Բարսելոնան», ուստի «Ռեալ» չի տեղափոխվի

Սուարես. Նեյմարը շատ է սիրում «Բարսելոնան», ուստի «Ռեալ» չի տեղափոխվի

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի` «Ռեալ» հնարավոր տեղափոխության շուրջ շշուկները: Ուրուգվայցին խոսել է նաև «Բարսելոնայից» բրազիլացու հեռանալու մասին:

«Նեյմարը հասուն մարդ է, ով ամբողջովին գիտակցված է կատարում իր քայլերը: Իհարկե, «Բարսելոնայից» հեռանալը ցավալի էր, որովհետև նա այստեղ երջանիկ էր: Պետք է հաշվի առնենք, որ նա մշտապես մտածում էր նոր մարտահրավերների մասին ու ցանկանում էր օգտվել դրանցից: Նրա որոշումը հասկանալի էր ու ընտանիքի հետ համաձայնեցված: Մեր թիմում ոչ ոք նրան չի մեղադրում:

Չեմ հավատում, որ նա կտեղափոխվի «Ռեալ»: Ճիշտն ասած` նույնիսկ չեմ կարող պատկերացնել դա: Ես լավ եմ ճանաչում Նեյմարին: Նա չափազանց շատ է սիրում «Բարսելոնան», ուստի «Ռեալ» չի տեղափոխվի»,- Սուարեսի խոսքն է մեջբերում marca.com-ը: