06.12.2017 11:14

Սլուցկին պաշտոնանկ է արվել

Սլուցկին պաշտոնանկ է արվել

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին հեռացել է «Հալ Սիթիից»: Անգլիական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 46-ամյա մասնագետը պաշտոնանկ է արվել:

Ռուս մարզիչը «վագրերին» գլխավորել էր հունիսին: Չեմպիոնշիփի 20 տուրերում նրա թիմը 4 հաղթանակ է տոնել, 7 ոչ-ոքի գրանցել, 9 պարտություն կրել և 24 ակումբների պայքարում զբաղեցնում է 20-րդ տեղը: Ներկայումս «Հալ Սիթիի» առանց հաղթանակների շարքը կազմում է 7 հանդիպում: 

Սլուցկիից բաժանվելը նշանակում է, որ անգլիական ակումբը վերջին 1,5 տարվա ընթացքում չորրորդ գլխավոր մարզչին կնշանակի: