06.12.2017 11:30

Կոմպանի. Մանչեսթերյան դերբին իմ համար աշխարհի ամենակարևոր հանդիպումն է

Կոմպանի. Մանչեսթերյան դերբին իմ համար աշխարհի ամենակարևոր հանդիպումն է

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանին խոսել է մանչեսթերյան դերբիի մասին, որը կայանալու է առաջիկա հանգստյան օրերին.

«Մարզիչները և խաղացողները շատ են սիրում թերագնահատել այս դիմակայությունը: Կարծում եմ, որ նման բան չկա: Մանչեսթերյան դերբին իմ համար աշխարհի ամենակարևոր հանդիպումն է:

Այն ավելին է, քան մնացած խաղերը: Ես, թիմը և երկրպագուները պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հաղթանակի հասնենք:

Այդքան էլ էական չէ, թե մրցաշարային աղյուսակի որ հորիզոնականում ես գտնվում կամ քանի միավոր ունես: Ինձ համար կարևորը խաղից հետո բարձր գլխով խաղադաշտից հեռանալն է»,- բելգիացի ֆուտբոլսիտի խոսքերը մեջբերում է «SKy Sport»-ը: