05.12.2017 18:14

Կոմիտաս-Շահսուվարյան խաչմերուկում լուսացույց կտեղադրվի

Կոմիտաս-Շահսուվարյան խաչմերուկում լուսացույց կտեղադրվի

2017 թվականի դեկտեմբերի 6-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում («Երեւան Սիթի»-ի եւ նորակառույց եկեղեցու հարեւանությամբ-խմբ.) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: 

Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով, տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը: