05.12.2017 20:30

Նախարար. Հակածխախոտային օրինագիծը խորհրդարանում կլինի 2018-ի կեսերին

Նախարար. Հակածխախոտային օրինագիծը խորհրդարանում կլինի 2018-ի կեսերին

Հասարակական վայրերում ծխելու սահմանափակումները խստացնող օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կդրվի 2018-ի 2-րդ եռամսյակի վերջին, «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նախարարի խոսքով, օրինագիծն արդեն այսօր քննարկվում է տարբեր գերատեսչություններում: Առաջիկա շաբաթներում ծրագրվում է արձագանքներ եւ մեկնաբանություններ ստանալ, որից հետո օրինագիծն ամբողջությամբ կարելի կլինի ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ալթունյանն ասել է, թե նախագծից «100 տոկոսանոց հաջողություն» է ակնկալում:

Հիշեցնենք, տարեսկզբին առողջապահության նախարարությունը նշում էր,որ հակածխախոտային օրենքը պետք է խորհրդարան ներկայացվի արդեն 2017-ի աշնանը: