05.12.2017 22:50

Ռուսաստանի հավաքականը հեռացված է Օլիմպիական խաղերից

Ռուսաստանի հավաքականը հեռացված է Օլիմպիական խաղերից

Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է, որ Ռուսաստանի մարզիկները կարող են մասնակցել Հարավային Կորեայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին միայն չեզոք դրոշի ներքո:  Օլիմպիադայի ընթացքում չի հնչեու Ռուսաստանի օրհներգը, սպորտի նախարարության ոչ մի աշխատակից հավատգրված չի լինելու Խաղերին, հայտնում է Meduza-ն` հղում անելով ՄՕԿ կայքին: Պատճառը դոպինգային սկանդալն է, որի մեջ հայտնվել են տասնյակ ռուս մարզիկներ եւ սպորտային պաշտոնյաներ: Նախարար Վիտալի Մուտկոն ցմահ զրկված է որեւէ Օլիմպիադայի ներկա գտնվելու իրավունքից:

Ռուսաստանի իշխանությունները, մինչդեռ, կտրուկ դեմ են արտահայտվել չեզոք դրոշի ներքո հանդես գալու որոշմանը: Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դա երկրի համար «ստորացում է»: ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահ Ժուկովն իր հերթին նշել է, որ նման տարբերակն անգամ չի քննարկվելու: