06.12.2017 01:34

Չինաստանում փակել են կանանց հնազանդություն քարոզող ինստիտուտը

Չինաստանում փակել են կանանց հնազանդություն քարոզող ինստիտուտը
SCIENCE PHOTO LIBRARY

Չինաստանի իշխանությունները փակել են մասնավոր ինստիտուտը, որը կանանց սովորեցնում էր հնազանդ լինել եւ անվերապահորեն ենթարկվել տղամարդկանց:

Կրթության տեղի գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ «ավանդական մշակույթի Ֆուշունյան դպրոց» անունով ինստիտուտը խախտել է կրթության սոցիալիստական սկզբունքները, որոնց վրա հիմնված է ՉԺՀ կրթական համակարգը:

Դպրոցի կայքում տեսանյութ է տեղադրվել, որում դասախոսները սեռերի հավասարության սկզբունքի դեմ են հանդես գալիս եւ խորհուրդ են տալիս կանանց՝ չընդդիմանալ տղամարդկանց կողմից բռնությանը:

Ֆուշունյան դպրոցի դասախոսները ուսանողուհիներին համոզում են, որ նրանք չպետք է փորձեն ինքնուրույն կարիերա անել, այլ պետք է մնան ստորին կարգավիճակում եւ հնազանդվեն հայրերին, ամուսիններին եւ որդիներին: