06.12.2017 02:46

Մոսկվայում թոշակառուին 5 միլիոն ռուբլով «անմահական հեղուկ» են վաճառել

Մոսկվայում թոշակառուին 5 միլիոն ռուբլով «անմահական հեղուկ» են վաճառել
Ռուսաստանյան լրատվամիջոցները մանրամասներ են ներկայացրել խոշոր խաբեության դեպքի մասին, երբ մոսկվայաբնակ թոշակառու կնոջը 5 միլիոն ռուբլու (շուրջ 38 մլն դրամ) «անմահական հեղուկ» են վաճառել: Ըստ KP.ru-ի պարզվել է, որ խաբվող տարեց կինը Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր է, քիմիական գիտությունների դոկտոր:

Ամեն ինչ սկսվել է նոյեմբերի 28-ին: Այդ ժամանակ 72-ամյա թոշակառուին զանգել է մեկը՝ ներկայանալով որես բժիշկ: Խաբեբան տիկնոջը հայտնել է, որ նա մահացու հիվանդ է եւ կարող է փրկվել միայն փորձնական դեղամիջոցն ընդունելով, որը մշակել են մոսկովյան լաբորատորիաներում:
Ավելին՝ «բժիշկը» համոզել է թոշակառու կնոջը, որ «դեղամիջոցը» նրա կյանքը հարյուրամյակներով կերկարացնի:
Տիկինը հավաքել է իր բոլոր խնայողությունները՝ 5 միլիոն ռուբլի եւ փոխանցել դրանք մի կնոջ՝ սպասելով, որ նրան կբերեն հրաշագործ հեղուկը: Միայն երկու օր անց նա սկսել է կասկածել, որ իրեն խաբել են, եւ դիմել է ոստիկանություն:
Խարդախներին հայտնաբերելու համար Մոսկվայի ոստիկանությունը խուզարկություն է հայտարարել: