06.12.2017 08:15

«Բավարիա» - «Պարի Սեն Ժերմեն»՝ 3։1. Մյունխենցիները հաղթեցին (տեսանյութ)

«Բավարիա» - «Պարի Սեն Ժերմեն»՝ 3։1. Մյունխենցիները հաղթեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ արդեն հայտնի էր, որ B խմբից պայքարը շարունակելու են «Պարի Սեն Ժերմենը» և «Բավարիան»։ Վերջին տուրի միակ ինտրիգը խմբի առաջին հորիզոնականն էր․ մյունխենյան թիմն առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս գալու համար պետք է սեփական հարկի տակ 4 գնդակի տարբերությամբ առավելության հասներ, քանի որ թիմերի առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 3։0 հաշվով։

Յուպ Հայնկեսի սաներին հաջողվեց հաղթել, բայց ոչ անհրաժեշտ հաշվով՝ 3։1։ Առաջին կեսից հետո Ռոբերտ Լևանդովսկու և Կորենտին Տոլիսոյի գոլերի շնորհիվ մյունխենցիները հաղթում էին 2։0 հաշվով։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Կիլիան Մբապեն խփեց հյուրերի համար կարևոր գնդակը, իսկ մնացած ժամանակահատվածում «Բավարիան» կարողացավ միայն երրորդ գոլը խփելը․ դուբլ ձևակերպեց Տոլիսոն:

Խմբի մյուս խաղում «Անդերլեխտը» Յոզո Շիմունովիչի ինքնագոլի արդյունքում նվազագույն հաշվով հաղթեց «Սելտիկին»։ Այս պարտությունը «Սելտիկին» չխանգարեց խմբում զբաղեցնել երրորդ հորիզոնականը և պայքարը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում շարունակելու հնարավորություն ստանալ։

Այսպիսով, B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ վերջնական տեսքը․

  1. «Պարի Սեն Ժերմեն» - 15 միավոր
  2. «Բավարիա» - 15
  3. «Սելտիկ» - 3
  4. «Անդերլեխտ» - 3

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
B
խումբ

«Բավարիա» - «Պարի Սեն Ժերմեն»՝ 3։1
Գոլերը՝ Լևանդովսկի 8՛, Տոլիսոն 37՛, 69՛ - Մբապե 50՛