06.12.2017 12:29

Ռադայում Սաակաշվիլիի կողմնակիցներին կոչ են անում, որ հենց իրենք ձերբակալեն նրան

Ռադայում Սաակաշվիլիի կողմնակիցներին կոչ են անում, որ հենց իրենք ձերբակալեն նրան

Արմատական կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին կոչ է արել, որ հենց իրենք ձերբակալեն նրան:

«Դիմում եմ այն ուկրաինացիներին, որոնք այժմ գտնվում են խորհրդարանի մոտ վրաններում և արդարացի կերպով բողոքում են ընդդեմ ուկրաինական իշխանությունների: Դուք մարտնչել եք և զենքը ձեռքներիդ՝ պաշտպանել մեր երկիրը: Հիմա դուք ուղղակի պարտավոր եք ձերբակալել և ուկրաինական հատուկ ծառայություններին հանձնել պետական դավաճան Սաակաշվիլիին»,- Facebook-ում գրել է Մոսիյչուկը: Նրա կարծիքով՝ ձերբակալությունը միայն ավելի մեծ թափ կհաղորդի բողոքի ցույցերին:

Առավոտյան ոստիկանները ժամանել են Ռադայի մոտ կառուցված վրանային ավան և փնտրել Սաակաշվիլիին, սակայն նրա կողմնակիցները թաքցրել են նրան: Տեղի են ունեցել բախումներ, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Կան տուժածներ:

Փոխանցում է ria.ru-ն: