06.12.2017 13:16

ԵՄ-ն հրապարակել է օֆշորային երկրների սև ցուցակը

ԵՄ-ն հրապարակել է օֆշորային երկրների սև ցուցակը

Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները երեքշաբթի հրապարակել են այն երկրների սև ցուցակը, որոնք չեն ցանկանում համագործակցել ԵՄ-ի հետ հարկային հաշվետվողականության բնագավառում: Ցուցակում ընդգրկված  է 17 երկիր, որոնց մեծ մասի իրավասության տակ կան օֆշորային գոտիներ:

Հրապարակված սև ցուցակում են հայտնվել՝ Ամերիկյան Սամոան, Բահրեյնը, Բարբադոսը, Գրենադան, Գուամը, Մակաոն, Մարշալյան կղզիները, Մոնղոլիան, Նամիբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պալաուն, Պանաման, Սենտ-Լյուսիան, Տրինիդադ և Տոբագոն, Թունիսը և Հարավային Կորեան:

«Մենք ԵՄ-ի մակարդակով կազմել ենք այն երկրների ցանկը, որոնց կառավարությունները բավարար պայքար չեն մղում հարկերից խուսափելու դեմ», -Reuters գործակալությունը մեջբերում է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լը Մերի խոսքը: Նախարարը նշում է, որ ցուցակում ընդգրկված երկրները կարող են կորցնել Եվրամիության ֆոնդերից օգտվելու հնարավորությունը: Նրանց դեմ նաև այլ միջոցներ կկիրառվեն: Թե ինչպիսի՝ ԵՄ-ում կորոշեն մի քանի շաբաթվա ընթացքում:

Փոխանցում է BBC-ն: