06.12.2017 13:49

Թրամփը որոշել է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք

Թրամփը որոշել է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր պաշտոնապես Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյա:

Նրա խոսքով՝ նման քայլը «ինչպես պատմական, այնպես և ժամանակակից իրականության» ընդունումն է: Պաշտոնյան նշել է, որ Թրամփն այդ որոշումը քննարկել է մերձավորարևելյան պետությունների ղեկավարների հետ, ինչպես նաև ստացել է այն արտասահմանյան առաջնորդների աջակցությունը, որոնք զբաղվում են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմամբ:

Սպիտակ տանն ընդգծել են, որ Երուսաղեմի նկատմամբ դիրքորոշումը չի փոխում ԱՄՆ-ի քաղաքականությունը Իսրայելի սահմանների վերաբերյալ: Սպիտակ տան պաշտոնյան հավելել է, որ Միացյալ Նահանգների նախագահը լավատեսորեն է վերաբերվում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացին:

Փոխանցում է ria.ru-ն: