06.12.2017 14:21

ԶԼՄ. Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի զարմիկին

ԶԼՄ. Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի զարմիկին

Թուրքական ոստիկանությունը ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի FETO կազմակերպության անդամների դեմ Անկարայում անցկացված գործողության արդյունքում  ձերբակալել է նրա զարմիկին՝ Սալման Գյուլենին, այսօր հաղորդել է Haberturk հեռուստատեսությունը:

Այս տարվա փետրվարին Թուրքիայի արևմուտքում՝ Մանիսի նահանգում, ձերբակալվել էր  Գյուլենի ևս մի զարմիկ, իսկ 2016 թ. հոկտեմբերին Իզմիրում բռնել էին քարոզչի եղբորը՝ Կուտբետտին Գյուլենին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ՝ Անկարայի դատախազությունը չորեքշաբթի ձերբակալության օրդեր է տվել Գյուլենի կազմակերպության ենթադրյալ 87 անդամների համար, որոնցից ձերբակալվել է 47-ը:

Փոխանցում է ria.ru-ն: