06.12.2017 15:01

«Ռուսաստանյան գործի» հետաքննության վրա հատուկ դատախազը ծախսել է 3,2 մլն դոլար

«Ռուսաստանյան գործի» հետաքննության վրա հատուկ դատախազը ծախսել է 3,2 մլն դոլար

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը չորսուկես ամսում «ռուսաստանյան գործի» հետաքննության վրա ծախսել է 3,2 մլն դոլար, վկայում է կատարված ծախսերի վերաբերյալ Մյուլլերի հաշվետվությունը:

ԱՄՆ արդարադատության նախարարության հաշվետվությունում, որից հատվածներ են հրապարակվել ամերիկյան լրատվամիջոցներում, հաշվարկվել են այս տարվա մայիսի 17-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակաշրջանում կատարված ծախսերը: Այսպես, 1,7 մլն դոլար ծախսվել է աշխատավարձերի և պարգևավճարների վրա, այդ թվում՝ Մյուլլերի վարձած 17 փաստաբաններին: Դրանից բացի՝ մոտավորապես 730 հազար դոլար ծախսվել է անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար, 220 հազար՝ գործուղումների, 360 հազար՝ վարձակալության վրա և այլն:

ԱՄՆ-ում մի շարք հետաքննություններ են ընթանում՝ ենթադրաբար՝ 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ: Դրանք վարում են սենատի և ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովները, ինչպես նաև սենատի իրավաբանական հանձնաժողովը: Դրանից բացի՝ առանձին հետաքննություն է անցկացնում Մյուլլերը:

Փոխանցում է Interfax-ը: