06.12.2017 15:09

ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց պատասխանատվությունից ազատելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց պատասխանատվությունից ազատելու նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքի ժամկետը եւս երկու տարով երկարաձգելու նախագիծը:

Նախագծին միաձայն կողմ քվեարկեց 89 պատգամավոր:

Նշենք, որ օրենքը երկարաձգվում է վերջին անգամ եւ կգործի մինչեւ 2019թ. Դեկտեմբերի 31-ը: