06.12.2017 15:33

CNN. Բանգլադեշը ծրագրում է փախստական ռոհինջաներին տեղափոխել անմարդաբնակ կղզի

CNN. Բանգլադեշը ծրագրում է փախստական ռոհինջաներին տեղափոխել անմարդաբնակ կղզի

Բանգլադեշի իշխանությունները ծրագրել են իրենց երկրում բնակվող փախստական ռոհինջաների մի մասին տեղափոխել Բենգալյան ծոցի անմարդաբնակ կղզին, հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Բանգլադեշի պլանավորման նախարարության պատրաստած փաստաթղթին:

Այդ փաստաթղթի համաձայն՝ խոսքը վերաբերում է մոտավորապես մեկ միլիոն փախստականներից առնվազն 100 հազարի վերաբնակեցմանը: CNN-ի տվյալներով՝ Թենգար-Չար կղզին, որտեղ նախատեսվում է վերաբնակեցնել ռոհինջաներին, հեղեղումների ենթակա է: Այս ծրագիրն իրականացնելու համար Բանգլադեշի կառավարությունը մտադիր է հատկացնել 278 մլն դոլար: Ենթադրվում է, որ փախստականների վերաբնակեցման գործընթացը  կավարտվի մինչև 2019 թ. նոյեմբերը:

Փախստականները Բանգլադեշ են ժամանում Մյանմայից՝ մեղադրելով այդ երկրի իշխանություններին ճնշումների և բռնությունների մեջ: Մյանմայի կառավարությունը հերքում է բոլոր այդ մեղադրանքները և պնդում, որ պայքարում է միայն ահաբեկիչների դեմ, որոնք հարձակումներ են գործում ուժային կառույցների աշխատակիցների վրա:

Փոխանցում է newsru.com-ը: