06.12.2017 19:52

Պուտինը թույլատրում է ռուս մարզիկներին՝ մասնակցել Օլիմպիադային

Պուտինը թույլատրում է ռուս մարզիկներին՝ մասնակցել Օլիմպիադային

Ռուսաստանի իշխանությունները չեն խոչընդոտի ռուս մարզիկների՝ Ձմեռային օլիմպիական խաղերին չեզոք դրոշի ներքո մասնակցությանը, հայտարարել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք, անկասկած, որեւէ բոյկոտ չենք հայտարարի, չենք արգելի օլիմպիականներին՝ մասնակցելու Խաղերին, եթե նրանցից որեւէ մեկը ցանկանա մասնակցել անհատապես», - Պուտինի խոսքերն է մեջբերում RIA-Novosti-ն:

Նախօրեին երեկոյան Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է զրկել ռուսաստանցի մարզիկներին՝ Պխենչխանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին ՌԴ դրոշի ներքո մասնակցելու իրավունքից: Արգելվել է նաեւ ռուսաստանցի մարզական չինովնիկների ներկայությունը Խաղերին, իսկ ՌԴ ՕԿ նախագահ Ժուկովը հեռացվել է ՄՕԿ-ի կազմից: Պատժամիջոցների պատճառը ռուսաստանյան սպորտում հայտնաբերվեծ համակարգային եւ մեծածավալ դոպինգներն են: