07.12.2017 09:15

Football Italia. «Ռեալ»-ը համաձայնեցրել է Իկարդիի տրանսֆերը

Football Italia. «Ռեալ»-ը համաձայնեցրել է Իկարդիի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալ»-ը համաձայնեցրել է «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիի տեղափոխությունը: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի տեղեկություններով, ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի հարցով: «Սերուցքայիններ»-ը 80 միլիոն եվրո կվճարեն արգենտինացու տեղափոխության համար, ինչպես նաև 12 միլիոն եվրոյի չափով բոնուս:

Հաղորդվում է, որ Իկարդիի աշխատավարձը «Ռեալ»-ում կկազմի տարեկան 9 միլիոն եվրո: Բացի այդ, ֆուտբոլիստի իմիջային իրավունքներից ստացած եկամուտների 3%-ը նույնպես Իկարդիինը կլինի: