07.12.2017 09:30

Օբամեյանգն անպետք խաղացող է, նա «Ռեալ»-ին պետք չէ. «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ

Օբամեյանգն անպետք խաղացող է, նա «Ռեալ»-ին պետք չէ. «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Պետեր Բոշը կատակել է իր թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին՝ վերջինիս նկատմամբ «Ռեալ»-ի հետաքրքրության վերաբերյալ հարցից հետո: 

«Նա բոլորովին անպետք խաղացող է, շատ վատն է, ոչ բավականաչափ լավ Մադրիդի համար: 

Կատակում եմ: Ես դա ասում եմ՝ հուսալով, որ նա կմնա: Նա հիանալի է, նրա մակարդակը համապատասխանում է «Ռեալ»-ին, բայց հուսով եմ, որ նա կմնա», - դանիացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football Espana-ն: