07.12.2017 10:00

Աշխարհի ակումբային առաջնություն․ «Ռեալը» և մրցակիցները

Աշխարհի ակումբային առաջնություն․ «Ռեալը» և մրցակիցները

Վերջին երեք տարվա ընթացքում «Ռեալն» երկու անգամ բարձրացրել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական գավաթը։ 2017 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում, որը մեկնարկում է վաղը «Ալ Ջազիրա»-«Օքլենդ Սիթի» խաղով,  ֆավորիտը կրկին Արքայական ակումբն է։ Զիդանի գլխավորած թիմը խաղադաշտ դուրս կգա դեկտեմբերի 13-ին և պայքարի մեջ կմտնի կիսաեզրափակչից:

Մրցաշարը վերադառնում է Էմիրաթներ, որտեղ անցկացվել են 2009 և 2010 թվականի մրցաշարերը։ Խաղերն անցնելու են Աբու Դաբիում և Ալ-Այինում։ Մրցակարգը նույնն է, ինչ սովորաբար, թեև նախատեսված է, որ 2021-ից այն անցկացվելու է ավելի լայն ֆորմատով։ Մրցում են վեց կոնֆեդերացիաների նույնքան ներկայացուցիչները, ինչպես նաև տանտերերը, որոնք առաջին խաղն են անցկացնելու Օվկիանիայի ներկայացուցչի հետ։ Չեմպիոնների լիգայի և Լիբերտադորեսի գավաթի հաղթողները պայքարին կմիանան կիսաեզրափակչից։

Հարավամերիկացիները վերջին չորս տարում երկու անգամ ձախողել են կիսաեզրափակիչը․ անցած տարի «Ատլետիկո Նասիոնալը» պարտություն կրեց «Կաշիմա Էնթլերսից», իսկ 2013-ին «Ատլետիկո Մինեյրոն»` Կասաբլանկայի «Ռաջայից»։ «Գրեմիոյի» հերթն է Լատինական Ամերիկայի պատիվը պաշտպանելու և մրցանակն իր մայրցամաք տանելու։ «Եռագույնները» Լիբերտադորեսի գավաթի խաղարկության վերջին հաղթողն են և կարող են «Ռեալի» համար արժանի մրցակից լինել։ Մադրիդի «Ռեալն» փայլուն մարզավիճակում չէ և խնդիրներ ունի կազմի հետ կապված, որտեղ շատ են վնասվածք ունեցողներ ֆուտբոլիստները։

Կիսաեզրափակչում բրազիլիացիները կհանդիպեն մեքսիկական «Պաչուկա» — Մարոկկոյի «Վիդադ» զույգի հաղթողի հետ: ԿՈՆԿԱԿԱՖ-ի ներկայացուցիչների կազմում Կեյսուկե Հոնդան է խաղում։ Մրցաշարը կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլի «Ալ Ջազիրա» — «Օքլենդ» խաղով։ Զույգի հաղթողը քառորդ եզրափակչում կհանդիպի Ուրավայի «Ռեդ Դայմոնդսին», որն ասիական Չեմպիոնների լիգայում հաղթել է Սաուդիան Արաբիայի «Ալ Հիլալին»՝ Ռաֆայել Սիլվայի որոշիչ գոլի շնորհիվ․ 25-ամյա բրազիլիացին ճապոնացիների հիմնական զենքն է։ Կիսաեզրափակչում արդեն այդ զույգի հաղթողը կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: