07.12.2017 10:30

Ազարը չի ուզում երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ

Ազարը չի ուզում երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ

Չնայած նրան, որ Ազարը գործող պայմանագիր ունի «Չելսիի» հետ մինչև 2020 թվականը՝ ակումբը փորձում է համոզել խաղացողին նոր պայմանագիր կնքել։

«Չելսին» Էդենին առաջարկում է տարեկան ավելի քան 15 մլն ֆունտ աշխատավարձով պայմանագիր, սակայն կիսապաշտպանը չի շտապում երկարաձգել համաձայնագիրը լոնդոնյան ակումբի հետ։

Բանն այն է, որ Էդենը մտադիր է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդում» և սպասում է, որ ամռանը Մադրիդն իր տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկություն կանի «Չելսիին»։

ԱՊԼ ընթացիկ առաջնությունում բելգիացին խփել 5 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում: Ավելի վաղ Ազարը հայտարարել էր, թե Զինեդին Զիդանի ղեկավարությամբ հանդես գալն իր երազանքն է։