07.12.2017 11:20

ՖԻՖԱ. ՄՕԿ-ի որոշումը չի խոչընդոտի ԱԱ-2018-ը Ռուսաստանում անցկացնելուն

ՖԻՖԱ. ՄՕԿ-ի որոշումը չի խոչընդոտի ԱԱ-2018-ը Ռուսաստանում անցկացնելուն

Ռուսաստանի՝ 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկվելը չի ազդի Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման վրա: Այդ մասին հայտնել է ՖԻՖԱ-ն:

«Այդ որոշումը չի ազդի ԱԱ-2018-ի նախապատրաստական փուլի վրա: Մենք շարունակում ենք աշխատել այն ուղղությամբ, որ լավագույն պայմանները ստեղծենք աշխարհի առաջնության անցկացման համար»,- ՖԻՖԱ-ի հայտարությունը փոխանցում է AP-ն:

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն Գործադիր կոմիտեի որոշմամբ, որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: 

ՄՕԿ-ի որոշման հիմքում Համաշխարհային հակադոպինգային գործակալության իրազեկիչ, Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի վկայություններն են, պրոֆեսոր Մաքլարենի զեկույցը եւ պրոֆեսոր Շամպոդի ուսումնասիրությունները: Դրանց համաձայն Ռուսաստանը ունեցել է դոպինգի կիրառման պետական ծրագիր:

Օլիմպիական ուղեգիր նվաճած եւ դոպինգի հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկներին թույլ կտրվի մասնակցել չեզոք դրոշի տակ: Ռուսաստանցի մարզիկները կկոչվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն կհնչի օլիմպիական հիմնը: