06.12.2017 22:52

Դելֆինները պետք է ապրեն օվկիանոսում, Մինչեռ նրանք Դիլիջանում են - Econews.am

Դելֆինները պետք է ապրեն օվկիանոսում, Մինչեռ նրանք Դիլիջանում են - Econews.am

«Դելֆինները պետք է լինեն օվկիանոսում: Դրա փոխարեն նրանք հայտնվել են հյուրանոցի փոքրիկ լողավազանում, որտեղ նրանք կարող են միայն շրջանաձև առաջ և հետ լողալ»,- այսպես է սկսում լայն ճանաչում ունեցող միջազգային «The Dodo» կայքի հոդվածը Դիլիջանի դելֆինների մասին:

Կայքը հանդիսանում է բնասերների թվային մեդիա բրենդ: Կայքը գրում է, որ «Marine Connection»-ի համահիմնադիր Մագո Դոդսն առաջին անգամ իմացել է դելֆինների գոյության մասին՝ հաճախորդից, որն այցելել է Դիլիջանի «Best Western Paradise» հյուրանոց:

Նա պատմել է, որ այցելուն տեսել է ընդամենը լողավազան, որն անչափ նման է եղել մարդկանց համար նախատեսված լողավազանի, որը հետագայում վերածվել է երկու դելֆինների ապրելավայրի:  Կայքը գրում է նաև, որ դելֆինները պատկանում են ռուսական «Star of Sea» (Морская звезда) ընկերությանը, որը դելֆինաթերապիա է անցկացնում նաև Սոչիում, Ռուսաստանում: 

Մանրամասները`այստեղ