07.12.2017 11:32

London Chess Classic. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

London Chess Classic. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

Լոնդոնում շարունակում է ընթանալ London Chess Classic շախմատի միջազգային գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձև մրցակարգ): Երեկ կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակխաղաքարերով ուժերն էր չափում Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիայի 25-րդ քայլում կողմերը խաղաղ դաշտ կնքեցին:

Այս պահի դրությամբ առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Ֆաբիանո Կարուանան: Իսկ Արոնյան մի շարք շախմատիստների հետ կիսում է 2-րդ հորիզոնականը: