07.12.2017 08:15

ՉԼ․ «Շախտյորը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

ՉԼ․ «Շախտյորը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Դոնեցկի «Շախտոյրը» 2։1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ Ուկրաինական թիմի կազմում առաջին կեսում մեկական գոլ խփեցին Բերնարդը և Իսմաիլին, իսկ «քաղաքայիններից» խաղավերջին հաշիվը կրճատեց Սերխիո Ագուերոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Ուշագրավ է, որ «Մանչեսթեր Սիթիի» համար այս պարտությունն առաջինն է ընթացիկ մրցաշրջանում։

F խմբի մյուս խաղում «Ֆեյենորդը» նույն հաշվով հաղթեց «Նապոլիին»։ Հոլանդական թիմից աչքի ընկան Նիկոլայ Յորգենսենը և Յերի Յուստեն, իսկ «Նապոլիի» միակ գոլը խփեց Պետր Զելինսկին։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» խմբային փուլում վաստակեց 15 միավոր և առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։ «Շախտյորը» 12 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ «Նապոլին» մնաց 6 միավորով և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, իսկ «Ֆեյենորդը» 3 միավորով եզրափակեց F խմբի մրցաշարային աղյուսակը։

 

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

«Շախտյոր» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։1
Գոլերը՝ Բերնարդ 26՛, Իսմաիլի 32՛ - Ագուերո 90+2՛ / 11-մետրանոց