07.12.2017 11:52

Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները

Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները։

Խմբային փուլից առաջին տեղով պայքարը շարունակելու հնարավորություն են ստացել «Մանչեսթեր Յունայթեդը», «Պարի Սեն Ժերմենը», «Բարսելոնան», «Ռոման», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Բեշիկթաշը»։ Խմբերում երկրորդ հորիզոնականները զբաղեցրել և 1/8 եզրափակիչ են դուրս եկել «Բազելը», «Բավարիան», «Յուվենտուսը», «Չելսին», «Ռեալը», «Շախտյորը», «Պորտուն» և «Սևիլյան»։

Ուշագրավ է, որ մրցաշարի պատմության ընթացքում առաջին անգամ մեկ երկիրը, այս դեպքում Անգլիան, 1/8 եզրափակչում կներկայացնի 5 թիմ։

1/8 եզրափակչի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 11-ին։ Թիմերը բաժանվելու են երկու զամբյուղի՝ խմբերի հաղթողներ և երկրորդ հորիզոնականները զբաղեցրածներ։ Միևնույն խմբում եղած և միևնույն ֆուտբոլային ասոցիացիան ներկայացնող թիմերը 1/8 եզրափակչում չեն հանդիպի։ 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կայանալու են փետրվարի 13-14-ին և 20-21-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 6-7-ին և մարտի 13-14-ին