07.12.2017 13:20

Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են ու պայմանավորվել՝ հանդիպել կրկին

Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են ու պայմանավորվել՝ հանդիպել կրկին

Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձեւաչափով։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների  Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։

Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։