07.12.2017 14:45

Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք

Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու մասին:

Արաբական աշխարհի առաջնորդներն ավելի վաղ Թրամփին խնդրել էին այդ քայլին չգնալ, որովհետև դա տարածաշրջանում նոր հակամարտությունների ալիք կարող է բարձրացնել:

Ինչպես հաղորդել են Սպիտակ տան ներկայացուցիչները, ԱՄՆ-ն առայժմ Երուսաղեմում հարմար շենք չի գտել դեսպանատան համար, ուստի տեղափոխությունը կարող է տարիներ տևել:

Փոխանցում է BBC-ն: