07.12.2017 15:13

Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին

Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի նոր ժամկետի համար: Առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին Պուտինը հայտարարել է Նիժնի Նովգորոդում ГАЗ գործարանի 85-ամյակի առթիվ բանվորների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը, որ բազմիցս խուսափել է նոր ժամկետում առաջադրման վերաբերյալ պատասխանից, իր որոշման մասին հայտնել է՝ պատասխանելով բանվորներից մեկի հարցին: Տեսնելով, որ հավաքվածները աջակցում են իրեն, Պուտինը հայտարարել է, որ «որոշումը պետք է կայացվի մոտ ապագայում, և այն կկայացվի»:

Փոխանցում է BBC-ն: