07.12.2017 15:26

Սաակաշվիլին չի թաքնվում իրավապահներից, սակայն հարցաքննության չի ներկայանում

Սաակաշվիլին չի թաքնվում իրավապահներից, սակայն հարցաքննության չի ներկայանում

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որին նախորդ օրը փորձում էին ձերբակալել ուկրաինական իրավապահ մարմինների աշխատակիցները, չի ներկայանում հարցաքննության Ուկրաինայի անվտանգության ծառայության քննիչի մոտ:

Նախօրեին ոստիկանությունը հետախուզում է հայտարարել քաղաքական գործչի նկատմամբ, սակայն Սաակաշվիլին ինքը ակտիվիստներին «վեչե»-ի է հրավիրում, որտեղ մտադիր է հրապարակել իր հետագա քայլերը:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը և անվտանգության ծառայությունը Սաակաշվիլիին մեղադրում են հանցավոր կազմակերպության հետ համագործակցելու՝ իր բողոքի ակցիաների համար Ռուսաստանից փախած ուկրաինացի օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից ֆինանսավորվելու մեջ:

Սաակաշվիլին հերքում է այդ մեղադրանքները և հայտարարում, թե չգիտի՝ ով է Կուրչինսկին:

Նախօրեին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Սաակաշվիլիին 24 ժամ ժամանակ է տվել կամավոր ներկայանալու քննիչներին: Հակառակ դեպքում, գլխավոր դատախազի խոսքով՝ «դրա համար անհրաժեշտ ամեն ինչ» կանի Ուկրաինայի իրավապահ համակարգը:

Փոխանցում է BBC-ն: