08.12.2017 17:34

Կադիրովի դուստրը էրոտիկ կանացի ներքնազգեստի խանութ է բացել

Կադիրովի դուստրը էրոտիկ կանացի ներքնազգեստի խանութ է բացել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը՝ Այշաթը, էրոտիկ կանացի ներքնազգեստի եւ ինտիմ աքսեսուարների խանութ է բացել, տեղեկացնում է BBC-ն:

Նոյեմբերի վերջին Գրոզնիի կենտրոնում կայացել է «Lady A» անունով կանացի ներքնազգեստի եւ աքսեսուարների բուտիկիի բացումը: Շնորհանդեսի մասին գրել են մի քանի չեչենական հայտնի բլոգերներ:

Այդ գրառումներից հետեւում է, որ բուտիկի տիրուհին Չեչնիայի առաջնորդի 18-ամյա դուստրը՝ Այշաթն է: BBC-ն նշում է, որ հրապարակումից հետո բլոգային որոշ գրառումներ հեռացվել են, սակայն դրանց լուսապատճենները մնացել են:

Այշաթն արդեն կառավարում է Firdaws անունով իսլամական նորաձեւության տունը եւ նույնանուն առեւտրի կենտրոնում հրուշակեղենի արտադրամաս ունի՝ հենց այդ արտադրամասի հարեւանությամբ էլ բացվել է ներքնազգեստի բուտիկը:

INSTAGRAM