11.12.2017 12:58

Նեթանյահուն պաղեստինցիներին կոչ է արել ճանաչել Երուսաղեմի կարգավիճակը

Նեթանյահուն պաղեստինցիներին կոչ է արել ճանաչել Երուսաղեմի կարգավիճակը

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինցիները պետք է «հասկանան և ընդունեն», որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այդ դեպքում, նրա կարծիքով՝ կարող է խաղաղություն հաստատվել:

Նեթանյահուի խոսքով՝ Երուսաղեմը 3000 տարի եղել է Իսրայելի մայրաքաղաքը և «երբեք չի եղել մեկ այլ ժողովրդի մայրաքաղաքը»:

Նեթանյահուն այդ հայտարարությունն արել է արաբական և մուսուլմանական երկրներում ծայր առած բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ  անցյալ չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք:

Իսրայելն իր հիմնադրման օրվանից Երուսաղեմը համարում է իր մայրաքաղաքը: Պաղեստինցիների կարծիքով՝ Արևելյան Երուսաղեմը, որն Իսրայելը օկուպացրել է 1967 թ., պետք է լինի իրենց պետության մայրաքաղաքը:

Փոխանցում է BBC-ն: