Թուրքիայում երեք լրագրողներ կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման

Ստամբուլի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել թուրք հայտնի ընդդիմադիր լրագրողներ Նազլի Իլիջակին, Ահմետ Ալթանին և Մեհմետ Ալթանին՝ իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) հետ կապերի համար, երկուշաբթի հաղորդել է NTV հեռուստատեսությունը:
Իլիջակը և Ալթան եղբայրները FETO-ի հետ կապեր ունենալու և հեղաշրջման փորձի կասկածանքով ձերբակալվել են անցյալ տարվա հուլիսին: Նրանց դատավարությունը կայանում է Ստամբուլում: Դատախազությունը նրանց մեղադրանք է ներկայացրել սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու փորձի համար:
2016 թ. հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, աշխատանքից ազատվել է 140 հազար պետծառայող:
Փոխանցում է ria.ru-ն: