11.12.2017 16:45

Պուտինը հրամայել է Սիրիայից դուրս բերել ռուսական զորքը

Պուտինը հրամայել է Սիրիայից դուրս բերել ռուսական զորքը

Սիրիայի ռուսաստանյան «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելու հրաման է արձակել:

«ՌԴ պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի ղեկավարին կարգադրում եմ անցնել ռուսական զորքի դուրսբերմանը մշտական տեղակայման վայրեր», - զինծառայողների առաջ ելույթի ժամանակ, մասնավորապես, ասել է Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ ռուս զինծառայողները հայրենիք են վերադառնում հաղթանակած:
Ռուսական զորքերը Սիրիայում ԻԼԻՊ խմբավորման դեմ հակաահաբեկչական օպերացիա են իրականացնում 2015-ի հոկտեմբերից ի վեր: