12.12.2017 14:51

Հայտնի են «Ոսկե գլոբուսի» հավակնորդները

Հայտնի են «Ոսկե գլոբուսի» հավակնորդները

Լոս-Անջելեսում հայտարարել են Արտասահմանյան մամուլի  հոլիվուդյան ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդների անունները:

Գիլյերմո դել Տորոյի «Ջրի պատկերը» ֆանտաստիկ դրաման՝ երկկենցաղ մարդու և սովորական հավաքարարուհու սիրո մասին, անվանակարգերի թվով առաջատարն է՝ այն կարող է մրցանակի արժանանալ յոթ անվանակարգերում:

Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսիե» քաղաքական թրիլլերը՝ Թոմ Հենքսի և Մերիլ Սթրիփի գլխավոր դերակատարումներով, հավակնում է մրցանակի վեց անվանակարգերում:

Չորս մրցանակների, այդ թվում՝ «լավագույն կատակերգական ֆիլմ» անվանակարգում, հավակնում է Գրետա Գերվիգի «Լեդի Բերդ» ֆիլմն՝ այն մասին, թե ինչպես է բարձրդասարանցի աղջիկը փորձում փոքր քաղաքից տեղափոխվել Նյու Յորք:

Ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսեր» կինոժապավենը կմրցի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Փոխանցում է euronews-ը: