Բողոքի ցույցեր Մերձավոր Արևելքում

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո բազմաթիվ ռազմական-իսլամիստական խմբավորումներ հանդես եկան «զայրույթի օր» անցկացնելու և նույնիսկ նոր «ինտիֆադա» սկսելու կոչերով:
Լիբանանում տեղի է ունեցել բողոքի մեծ ցույց: Նախօրեին իսլամիստական «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան կոչ էր արել մասնակցել բողոքի ցույցին: Ցուցարարները փորձել են ներխուժել ԱՄՆ դեսպանատուն: Ինչպես հաղորդում են՝ նրանք այրել են ամերիկյան և իսրայելական դրոշները: Ոստիկանությունը ցույցը ցրել է ջրցան մեքենաների օգնությամբ:
Բողքի ցույցեր են տեղի ունեցել Երուսաղեմում, Ռամալլայում, Բեթղեհեմում և Հորդանանի Արևմտյան ափի այլ բնակավայրերում, ինչպես նաև Գազայի հատվածում: ՀԱՄԱՍ խմբավորումը վերսկսել է Գազայի հատվածից իսրայելական տարածքի գնդակոծությունը: Իսրայելը պատասխան կրակ է բացել Գազայի ուղղությամբ:
Փոխանցում է euronews-ը: