12.12.2017 20:52

Կառավարությունը մտադիր է կրճատել Ամանորյա տոնական օրերը

Կառավարությունը մտադիր է կրճատել Ամանորյա տոնական օրերը

Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում, որոնցով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ:

Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախածննդյան տոները ոչ աշխատանքային համարելը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, և միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: