12.12.2017 22:07

Գալուստ Սահակյանը խոստովանում է, որ ՀՀԿ-ն ընտրություններին «փող է բաժանել»

Գալուստ Սահակյանը խոստովանում է, որ ՀՀԿ-ն ընտրություններին «փող է բաժանել»

Իշխող ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր, խորհրդարանի նախկին խոսնակ Գալուստ Սահակյանը խոստովանել է, որ ՀՀԿ-ն ընդտրությունների ժամանակ կաշառք է բաժանել: Այնուհանդերձ, ըստ պատգամավորի, «միայն ՀՀԿ-ն չէ, որ 10 հազար դրամ է տալիս»:

«Մի՛ պատկերացրեք, որ 10 հազար դրամը միայն ՀՀԿ–ն է տալիս ընտրվելու համար։ Ես կասեի՝ բոլորն են տալիս, ովքեր հնարավորութուն ունեն, շատ դժվար է հաշվարկել՝ ով ինչ պայմաններում ինչ արեց», - News.am-ի փոխանցմամբ, ասել է Սահակյանը։ 

«Ես գիտեմ՝ ովքեր են փող բաժանում, ինչի ու ինչ պրոցեսների տակ են լինում։ Բոլոր մեղադրանքները գցում են իշխանությունների վրա։ Ես ասեմ՝ չի կարելի կոնկրետ ասել՝ ով է բաժանել ընտրություններին», - հավելել է ՀՀԿ փոխնախագահը։