12.12.2017 23:21

Գիտնականներ. Նիհարելը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը

Գիտնականներ. Նիհարելը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
GETTY IMAGES

Հետկլիմաքսային տարիքում քաշի նվազումը զգալիորեն կրճատում է քաղցկեղի ռիսկը: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ում արված ուսումնասիրության արդյունքում:

Ավելի վաղ մի շարք հետազոտություններ կապ էին հայտնաբերել մարմնի զանգվածի բարձր ինդեքսի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի միջեւ, այսինքն, ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ ռիսկը զգալիորեն մեծ է: Սակայն պարզ չէր՝ արդյոք ռիսկը կնվազի, եթե կինը դիետա պահի եւ նիհարի:

Կալիֆորնիայի կլինիկական գիտա-հետազոտական կենտրոնի՝ ուռուցքաբանության եւ թերապիայի ամբիոնում 11 տարվա ընթացքում ուսումնասիրել են 50-79 տարեկան 60 000 կանանց տվյալները: Նրանցից 3000-ի մոտ որոշակի պահի կրծքի ինվազիվ քաղցկեղ է ախտորոշվել:

Սակայն նրանց մոտ, ովքեր 5 տոկոս քաշ են կորցրել, քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազել է 12 տոկոսով, իսկ 15%-ով նիհարողների մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը նվազել է 37%-ով: